Բազմաթիվ տեղերից ինֆորմացիաներ ենք ստանում, որ այս չարիք վարչապետ կոչվածը՝ հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել մարզերից, գյուղերից
Վաղը, դեկտեմբերի 19-ին, թիվ մեկ դավաճանը սգո երթ է կազմակերպում դեպի հայոց սրբավայրերից մեկը՝ ԵՌԱԲԼՈւՐ։ Բազմաթիվ տեղերից ինֆորմացիաներ ենք ստանում, որ այս չարիք վարչապետ կոչվածը՝ հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել մարզերից, գյուղերից՝ ինչպես կստացվի։ Միակ նպատակն է, վաղը ցուցադրել իր, գոյություն չունեցող իշխանության «հենարանը»։
Նիկոլն այն աստիճան է ոտնահարել, նսեմացրել, ստորացրել Հայ ժողովրդին, որ կարծում է, թե որևէ նորմալ, իրեն հարգող մարդ, ԵՌԱԲԼՈւՐԸ հարգող մարդ, վաղը իր հետևից կքայլի դեպի հայոց վերքերի, ցավի ու հպարտության սուրբ պանթեոնը։
Իր հետևից գնալ ԵՌԱԲԼՈւՐ, նշանակում է գերեզման գնալ մարդու մահվան պատճառ դարձած բժշկի հետևից ու նրա նախաձեռնությամբ։
Իր հետևից ԵՌԱԲԼՈւՐ գնալ, նշանակում է հայրենիք վաճառած դավաճանի հետ գնալ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի գերեզմանին։ Նույնն է, թե սատանային վերցնես ու մտնես Աստծո տաճար։
Զոհերի, տարածքային կորուստների, անհայտ կորածների ու գերևարումների հարցը չլուծած, Հայրենիքի գլխին կործանարար նոր փորձանքներ բերած, հանուն աթոռի բազում կյանքեր ու ճակատագրեր խորտակած իշխանությունը՝ վաղն իբրև թե սուգ է անում։ Այնինչ՝ ուրիշի սուգը, վիշտը, հույզերն ու ապրումները իր համար դարձնելու է հերթական տեսարանը։
Այսինքն, աշխարհին ուզում է ցույց տա, թե տեսեք ինչպես է հայ ժողովուրդը ամուր կանգնած իր դավաճան ու հողատու վարչապետի կողքին, կեցցե՛ «հպարտ քաղաքացին»։ Ահա այսքանն է Նիկոլի ծրագիրը։ Նա ոչ մի ընկեր, բարեկամ, հարազատ, զինակից, նույնիսկ մտերիմ չունի ԵՌԱԲԼՈւՐՈւՄ պառկած։ Եռաբլուրն իր համար երբեք խորհուրդ չի եղել։
Դավաճանը Եռաբլուր պանթեոն պետք է գնա միայն ծնկաչոք՝ ներողություն խնդրելու և այնտեղից էլ ուղիղ դեպի պատասխանատվության ենթարկվելու։ Եռաբլուրում պառկած տղաները մեզ հայրենիք են ավանդել, գերագույն գլխավոր Նիկոլը՝ դավադրաբար հանձնել է ավանդված Հայրենիքը։
Բազմաթիվ տեղերից ինֆորմացիաներ ենք ստանում, որ այս չարիք վարչապետ կոչվածը՝ հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել մարզերից, գյուղերից