Քաղաքական

18.12.2020 14:55


Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին․ Mediaport

Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին․ Mediaport

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։ Այս մասին տեղեկացնում է Mediaport ալիքը։

«Ըստ էության, ռուս սահմանապահների և Ադրբեջանցի զինծառայողների շփման գիծը որոշել են ռուսներն ու ադրբեջանցիները՝ առանց հայկական կողմի նույնիսկ մասնակցության:

Սա վերջին մեկ ամսում Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդից գաղտնի ստորագրվող երկրորդ փաստաթուղթն է, որով զիջվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Հավելենք, որ կառավարության անդամներից մի քանիսը դեմ են եղել պայմանագրի ստորագրմանը, բայց Փաշինյանը պնդել է՝ հասկացնել տալով, որ սա է իր իշխանությունը երկարաձգելու ձևը:

Mediaport-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ՊՆ-ից սակայն՝ ապարդյուն: Խնդրում ենք ԶԼՄ-ներին հարցում ուղարկել ՊՆ պահանջելով հրապարակել Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ ներկայացուցչի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթի բովանդակությունը»,–գրում է Mediaport–ը:

Այս խորագրի վերջին նյութերը