Թուրքը պիտի գա, հասնի Երևանի Օպերայի շենքի մոտ, որ ուշքի գա՞ք, դուք չեք տեսնո՞ւմ աղետը
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը Instagram-ի իր էջի story բաժնում գրառում է արել Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
«Մեծ եղեռնը մեկ օրում չի եղել, այն տևել է տարիներ: Տարիների ընթացքում սպանել են հայերին: Մի քանի տասնյակ հայի սպանել են, մի քանի վայրերից հայերին վտարել, իսկ մնացած տեղերում հայերը վայելել են իրենց առօրյան այնքան, մինչև հերթն իրենց է հասել: Այսօր էլ նույնն է կատարվում: Դուք չեք տեսնում աղետը, չեք գիտակցում իրավիճակը, որովհետև ձեր տանից թուրքին չեք տեսնում, իսկ Արցախը և Սյունիքը հեռու են ձեզանից, ձեր աչքից: Թուրքը պիտի գա, հասնի Երևանի Օպերայի շենքի մոտ, «Շերեփ», «Ջազզվե» կամ Գյումրու հրապարակ, որ ուշքի գա՞ք: Էլ չասեք՝ կոտորածն ինչպե՞ս է եղել, ինչպե՞ս ենք Արևմտյան Հայաստան կորցրել: Նայեք ձեզ, ձեր վարքագծին, ձեր առօրյային և էլ հարցեր չտաք պատմությանը»: