Ոստիկանության գեներալների ու գնդապետների հայտարարությունը
Կոչ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը.
Հարգելի ոստիկանության ծառայողներ
Սիրելի ընկերներ և զինակիցներ
Քույրեր և եղբայրներ
Այս օրհասական պահին դիմում ենք Ձեզ, որպես ավագ ընկերներ, որոնք Ձեր կողքին են եղել, կան և կլինեն բոլոր ժամանակներում։
Իրար հետ մարտնչել ենք թշնամու դեմ, կռիվ տվել հանցագործների հետ, ապահովել հասարակական անդորրը, չխնայելով առողջությունը և նույնիսկ կյանքը:
Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապես Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում՝ չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:
Կուռ և խիզախ եղեք, որպեսզի արժանի լինեք Ձեր զոհված ընկերների հիշատակին։
Ոստիկանությունը միշտ եղել է հասարակության սերուցքը, ուստի ամեն մեկիս ճիշտ քայլը բարձր է գնահատվելու ժողովրդի կողմից...
Հիշեք մեր փառապանձ նախնիների սխրանքները, ավագ եղբայրների և ծառայակից ընկերների թափված արյունը հանուն մեր Հայրենիքի անվտանգության...
Գործեք Ձեր խղճի և սրտի կանչով, մաքուր ձեռքերով և սթափ գլխով։
Աստված Ձեզ պահապան...
Հ.Հ. Ոստիկանության Կոլեգիայի նախկին անդամներ և բարձրաստիճան սպաներ
Վարդան Եղիազարյան, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ

Լևոն Երանոսյան, գեներալ ֊լեյտենանտ
Սաշա Աֆյան, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Սամվել Հովհաննիսյան, ոստիկանության գեներալ֊մայոր
Ռաֆիկ Զաքարյան, ոստիկանության֊գեներալ-մայոր
Սարգիս Մարտիրոսյան, ոստիկանության գնդապետ
Սամվել Ասատրյան, ոստիկանության գնդապետ
Արսեն Ադամյան, ոստիկանության գնդապետ
Արշավիր Գևորգյան, ոստիկանության գնդապետ
Գուրգեն Գրիգորյան, ոստիկանության գնդապետ
Ռոման Կիրակոսյան, ոստիկանության գնդապետ