Ալիևն ինչքան շուն կար, կախեց մեր վզին, իսկ մեր երկրի ղեկավարը ԱՊՀ ղեկավարների նիստին չի մասնակցում:
Այն, ինչ որ հիմա կգրեմ, գուցե շատերը քննադատեն, բայց դա չի կարևորը: ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը շաբաթը մեկ չի լինում, ամեն օր հնարավարություն չի լինում այդպիսի բարձր հարթակում մեր երկրի դիրքորոշումը բաց արտահայտել օրվա կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Բայց մենք չկանք այդ հարթակում: Մեր իշխանությունները պատրաստ են օպերատիվորեն արձագանքել հակաիշխանական յուրաքանչյուր ֆեյսբուքյան գրառմանը, բայց Ալիևի սուտ մեղադրանքները և հայտարարությունները «կառավաթի» տակից են լսում:
Այսքանից հետո ինչպե՞ս ենք պատկերացնում բանակցությունները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ինչպե՞ս է այդ մարդը Ալիևի հետ Հայաստանի սահմանների հարցը և Արցախի կարգավիճակը քննարկելու:
Իհարկե Ալիևը, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրելով, լվանում է Նիկոլ Փաշինյանի դեմքը: Բայց րականությունն այն է, որ նրանց կառավարման տարիներին ադրբեջանական բռնապետիկի ձայնը այլ անցքերից էր դուրս գալիս և Փաշինյանի արկածախնդիր գործունեությունը նրա բերանը երկար լեզու է դրել: Սակայն պետք է արձանագրենք նաև, որ այդ երկար լեզուն Փաշինյանի վզին էլ է փաթաթվել և նա որպես բանակցային գործընկեր չի ընկալվում ոչ միայն Ալիևի, այլ ԱՊՀ մյուս ղեկավարների համար նույնպես:
Հետևություն. Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բարոյական իրավունք չունի ներկայացնել Հայաստանն ու Արցախը և օր առաջ պետք է հեռանա:
Հ.Գ. Արդարացում չէ, որ Փաշինյանի հայրը մահացել է, Հայաստանում ու Արցախում մարդիկ կան, որ արդեն երեք ամիս իրենց որդիների դիակների տեղն էլ չգիտեն:
Նիկոլ Փաշինյանն արդեն նաև բրոյական դիակ է