Քաղաքական

18.12.2020 12:26


Չարբախի հավաքակայանում երեկ բունտ է եղել․ վիրավոր զինվորներին նորից ուղարկում են Արցախ

Չարբախի հավաքակայանում երեկ բունտ է եղել․ վիրավոր զինվորներին նորից ուղարկում են Արցախ

Երեկ երեկոյան Չարբախի զինվորական հավաքակայանում իրարանցում է եղել, վիրավոր զինվորների ծնողները բունտ են արել ու թույլ չեն տվել, որ իրենց զավակներին նորից տանեն Արցախ` ծառայության:

Բանն այն է, որ այս պատերազմում վիրավորված ու դեռ նորմալ չապաքինված ժամկետային զինծառայողներին նորից ուղարկում են Արցախ` ավերված զորամասերում, ամենօրյա վտանգի տակ, բաց սահմանների պարագայում ծառայելու:

Զինծառայողներից մեկի ծնողը երեկ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ոտքից երկու տեղից վիրավոր է, բժշկական հանձնաժողովն արգելել է նորից ուղարկել ծառայության, բայց երեկ կանչել էին որդուն Չարբախի հավաքակայան, որ ուղարկեին Ասկերան` ծառայության:

Ծնողներն ու զինվորները աղմուկ են բարձրացրել, արդյունքում որևէ զինվորի չեն ուղարկել Արցախ: Մենք զրուցել ենք թե վիրավոր զինվորի, և թե նրա մայրիկի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը