Լրահոս

18.12.2020 11:33


21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 861 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 861 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 861 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 253-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3244-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1223 է, ընդհանուր առողջացածներինը՝ 131 213, փաստացի բուժվողներինը՝ 17 796: Մեկ օրում արվել է 2567 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 561 013 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը