Կարծիք

18.12.2020 11:11


Դեկտեմբերի 13-ին Խծաբերդում Սմբատին տանջամահ արեցին, որովհետև, ըստ Մանե Գևորգյանի, Խծաբերդն ու տղերքի ճակատագիրը ոչ թե մեր, այլ ռուսների խնդիրն էր

Դեկտեմբերի 13-ին Խծաբերդում Սմբատին տանջամահ արեցին, որովհետև, ըստ Մանե Գևորգյանի, Խծաբերդն ու տղերքի ճակատագիրը ոչ թե մեր, այլ ռուսների խնդիրն էր

Հանգիստ քնեցի՞ք, դե բարի լույս:

Ծանոթացեք, Սմբատ Ավետիսյանն է, 30 տարեկան, ունի 1 տարեկան դուստր:

Սմբատը պատերազմի ժամանակ անցավ Ջաբրայիլի դժոխքի միջով, հրաշքով փրկվեց, վերադարձավ տուն:

Պատերազմից հետո Սմբատին նորից հետ կանչեցին, թե բա՝ արդեն անվտանգ է, բայց պետք է խրամատներ փորել ու նոր դիրքեր կահավորել:

Դեկտեմբերի 13-ին նա պետք է տուն վերադառնար, բայց զանգահարեց վերջին անգամ ու ասաց, որ մառախուղ է, 1 օրից կգա: Դեկտեմբերի 14-ին նա ու իր 8 ընկերներն ընկան շրջափակման մեջ:

Որևէ մեկը չբանակցեց, չշտապեց զորք ուղարկել, օգնության չհասավ:

Սմբատին ու իր ընկերներին տանջամահ արեցին:

Իսկ ոմն մանե, ով ոմն վարչապետի մամուլի խոսնակն է, ասաց, որ Սմբատի ու իր ընկերների ճակատագիրը ոչ թե մեր, այլ ռուսների խնդիրն է, այնինչ Խծաբերդը նրանց ազդեցության շրջանակը չէր, այլ հենց մեր:

Պատերազմը վերջացել էր, բայց դեռ չի վերջացել մի ողջ երկրի անտերություն, բարոյալքություն ու դեպի անդունդը գահավիժում...

Չեն ավարտվել նաև մի խումբ հայերի կուրությունն ու անտարբերությունը, կործանիչ անձապաշտությունը (վերջինս միայն կրթության բացթողում է):

Եթե նույնսիկ մարդկային դատարանն էլ չդատի, չնայած բացառվում է, ապա Աստծո դատաստանն ամենաարդար ձևով ԲՈԼՈՐ ուղղակի և անուղղակի մեղավորներին դատելու է, ժամանակի հարց է:

Էս տղերքի, մնացած հազարավոր զոհերի, տասնյակհազարավոր ծանր վիրավորների, հարյուրհազարավոր անտունների մեղքը ձեր սերունդների վրա է ծանրացած:

Փա՜ռք մեր հերոսներին...

Չե՜նք մոռանալու, երբե՜ք:

Ներեք մեզ:

Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը