Լրահոս

18.12.2020 11:02


Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Շիրազ, Մազմանյան, Չաուշ փողոցների և Սիլիկյան Նոր խճուղու խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Շիրազ, Մազմանյան, Չաուշ փողոցների և Սիլիկյան Նոր խճուղու խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․

«Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց-Մազմանյան փողոց-Չաուշի փողոց-Սիլիկյան Նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն տվյալ խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»։

Այս խորագրի վերջին նյութերը