Մեկնաբանություն

18.12.2020 11:05


Ոչխարի ու մարդու տարբերությունը․ Նիկոլի մարզպետի բանաձևը

Ոչխարի ու մարդու տարբերությունը․ Նիկոլի մարզպետի բանաձևը

Լոռվա նորանշանակ մարզպետը տվել է մարդու և ոչխարի տարբերության իր սահմանումը։ Նա ասել է, որ Երևանում մոտ 500 հոգի է պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Վանաձորում՝ 15–20 հոգի։

Այսինքն՝ ըստ մարզպետի ստացվում է, որ միայն 500 հոգի են մարդ Երևանում, իսկ մնացածը երազել են Արցախն ու Հայաստանի տարածքները հանձնելու մասին, այսինքն՝ մնացածը ոչխար են։

Լոռվա մարզպետն, իհարկե, ստում է։ Իր շեֆի պես։ Նիկոլի հրաժարականը Երևանում ու մարզերում պահանջում են մարդկանց ճնշող մեծամասնությունը։ Այլ հարց է, որ ակտիվ պայքարի դուրս են եկել Երևանում տասնյակ հազարավորները, իսկ մարզերում՝ հարյուրավորները։

Եթե Լոռվա մարզպետն այս ամենը տեսնում է ու իր աչքին ընդամենը 500 հոգի է երևում, ուրեմն ոչխարն ինքն է, քանզի այդ տարիքում հաշվել չգիտի։ Իսկ եթե մարզպետը գիտի, որ Նիկոլի հրաժարականը պահանջողները 500–ից բազմապատիկ շատ են, բայց միտումնավոր նշում է 500 թիվը, ուրեմն ինքը մարդ է, բայց սրիկա ու ստախոս մարդ։

Ինչ վերաբերում է «պողոսներին», որոնք հավասարեցված են ոչխարներին, ապա նրանց համար արդեն Նիկոլը բանաձև հնչեցրեց։ Ասաց՝ եթե «պողոս» ես, ուրեմն չես պահանջում հրաժարականս, իսկ եթե ուզում ես «պողոսից» էլիտա դառնալ, ուրեմն պետք է պահանջես հրաժարականս։ «Պողոսների» համար, ըստ այդմ, շանս է ստեղծվել էլիտա դառնալու։ Բա հո՞ մշտապես Նիկոլի համար որպես ոչխարացու չեն մնալու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը