Բոլոր «ինչ, ուզում եք, որ նախկին թալանչիները վերադառնա՞ն»-իստներին
Բոլոր «ինչ է, ուզում եք, որ նախկին թալանչիները վերադառնա՞ն»-իստներին։
Ինչու՞ 2,5 տարվա ընթացքում այնպես էլ չի բացահայտվել ու ավարտին հասցվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «ժողովրդին թալանելու» գործերից որևէ մեկը (անգամ «տուշոնկայի» գործը), և «թալանածը» չի վերադարձվել ժողովրդին։
Վարկած 1.
Բոլոր դատավորները և քննիչները «ծառայում են» նախկիններին ու պաշտպանում նրանց շահերը, դրա համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչինչ չեն կարող անել։
Հետևություն. Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, թույլ է որպես ղեկավար և 2,5 տարվա ընթացքում չի կարողացել «առողջացնել» արդարադատության համակարգը։ Հետևաբար՝ պետք է հեռանա։
Վարկած 2.
Թալան չի եղել (կամ ունայն մասշտաբով, ինչպես ներկայացվում էր), և Նիկոլ Փաշինյանն իր թերթի միջոցով, ինչպես նաև պատգամավոր եղած ժամանակ պարզապես մանիպուլյացրել ու մոլորեցնել է մարդկանց՝ խաղալով իրենց զգացմունքների ու վախերի վրա։
Հետևություն. Նիկոլ Փաշինյանը պետք է միանշանակ հեռանա։
Իհարկե սա այն հարցը չէ, որը տեղի ունեցած բոլոր իրադարձություններից հետո պետք է որ մտահոգեր ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ։ Բայց դե, ինչպես ասում են ռուսները, «каждому свое»։
Հ.Գ.։ Կա երրորդ վարկած, որը կարելի է բնութագրել որպես «չի բացահայտում իր անձնական շահերից ելնելով», բայց այդ վարկածի շրջանակներում էլ հետևությունը նույնն է. նա պետք է հեռանա, քանի որ այդ դեպքում «ծողովրդից թալանած գումարները» դե ֆակտո «օգտագործում է» սեփական շահից ելնելով։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից