Քաղաքական

18.12.2020 09:15


Երևանում թուրքական մետեոսարքեր են ընկել․ ԱԱԾ-ն տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով․ «Հրապարակ»

Երևանում թուրքական մետեոսարքեր են ընկել․ ԱԱԾ-ն տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով․ «Հրապարակ»

«Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երևանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երևույթներն ուսումնասիրելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակը մեզնից լսեց թուրքական օդապարիկների մասին: «Որևէ տեղեկություն չունեմ»,-ասաց նա:

Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: Սակայն, ըստ մեր տվյալների, ԱԱԾ-ն թուրքական օդապարիկների վերաբերյալ տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է և որևէ սպառնալիք չի ներկայացնում»»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը