Մեկնաբանություն

18.12.2020 02:10


Ինչպես է նիկոլ փաշինյանն իր գործակից ալիևին հանձնում Սյունիքը

Ինչպես է նիկոլ փաշինյանն իր գործակից ալիևին հանձնում Սյունիքը

Անձը, որ ըստ կարգի՝ պետք է արդեն նոյեմբերի 10-ին կալանավորված լիներ՝ պատական դավաճանության մեղադրանքով, շարունակում է ոչ միայն համարվել ՀՀ վարչապետ, այլև վրա-վրա ինչ-որ բաներ է խոսում, ուժային և իրավապահ կառույցներին ինչ-որ հրամաններ է տալիս: Ի լրումն, շարունակում է տարածքներ տալ արդեն ոչ միայն Արցախից, այլև ՀՀ բուն տարածքից: Այդ հակապետական գործողությունների արանքներում էլ՝ հարցազրույցներ է տալիս «յուրային» և իր նման դավաճանին կրծքով պաշտպանող ամերիկյան «Ազատությանն» ու նմանօրինակ այլ քարոզչամիջոցների:

Նախօրեին էլ նման մի հարցազրույց տվեց: Ի լրումն ամենի, խոսեց Սյունիքի մասին: Էլի «ջի-փի-էս»-ով սովետական ժամանակների սահման որոշել, այս, այն...

Մեծ հաշվով, իբր թե ինչ-որ բաներ բացատրելու փաշինյանական այդ բլբլոցի ետևում կամ բլբլոցի ամբողջ ենթատեքստը Արցախից հետո նաև Սյունիքը թուրք-ադրբեջանական դուետին զիջելու խոստովանություն էր: Եթե մեկը, թեկուզ միմիայն իր շրջապատի, իր բեղմնավորման օրգանները լպստելու պատրաստ անհասկանալի բիոզանգվածի կողմից ու պաշտոնական տեղեկանքով համարվում է Հայաստանի ղեկավար, ապա պետք է ամեն գնով պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց դե ալիևի գործակից նիկոլ փաշինյանից ի՞նչ կարելի է ակնկալել՝ Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելուց բացի:

Մի խոսքով, Հայաստանի ղեկավար համարվող այդ չարիքը, նստել ու նաղլ է պատմում, թե ինչպես եղավ, որ Սյունիքի քաղաքները միմյանց կապող ճանապարհի մի մասը, ստացվելու է այնպես, որ անցնելու է... ադրբեջանական վերահսկողության տակ անցնող տարածքով:

Ու դրան, նման բան ասողին ու անելու պատրաստ խրտվիլակին դեռ ինչ-որ սուբյեկտներ համարում են Հայաստանի ղեկավա՞ր:

Շարունակությունը և իրականությունը շատ ավելի ծանր ու ճակատագրական է: Նախ, տեղեկություններ տարածվեցին, որ հայ դիրքապահները Սյունիքում հրաման են ստացել մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 17:00-ն թողնել դիրքերն ու նահանջել: Դրա հետևանքով Կապանի մերձակա բոլոր կարևոր բարձունքները, արևելյան կողմից, ըստ էության առանց կրակոցի, նիկոլ փաշինյանը հանձնում է իր դոստ ալիևին:

Ըստ էության, նիկոլ փաշինյանը հանձնում է Սյունիքը: Դա հասկանալու համար, որքան էլ որևէ մեկը պողոս լինի կամ կիսաուղեղ, թող փորձի պատկերացնել, թե ինչպիսին են լինելու անցուդարձն ու կյանքն ընդհանրապես Սյունիքում, որի շրջակա բոլոր կարևոր բարձունքները ադրբեջանաթուրքական ուժերի վերահսկողության տակ են:

Դա նշանակում է, որ թուրքերն ամեն օր կրակելու են հայկական բնակավայրերի ու սյունեցիների վրա: Ամեն օր հայ են սպանելու կամ որևէ վնաս են պատճառելու, ամեն օր, մետր առ մետր կրծելով, շարժվելու են առաջ:

Բա հանձնելը, ի՞նչ է, այլ կե՞րպ է լինում: Հանձնել է: Եվ շարունակում է հանձնել:

Մնացածը հեքիաթներ են ու ավելորդ զրույցներ:

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ նոյեմբերի 9-ին, կապիտուլյացիայի ակտից բացի փաշինյանը մեկ այլ՝ «գաղտնի հավելված» էլ չի ստորագրել: Հակառակ դեպքում ինչպե՞ս ինչո՞վ բացատրել Սյունիքի սահմանների մոտ ստեղծված խայտառակ վիճակը, Սյունիքի՝ ՀՀ տարածքի այս կամ այն հատվածը թուրքին հանձնելու և դրան ուղղված նահանջի հրամանները:

Երևի արժե լրացուցիչ ճշտել. միգուցե փաշինյանը նաև Արագա՞ծն է արդեն ալիևին հանձնել կամ ասենք՝ Նորք թաղամասը:

Չենք հեգնում, այլ միանգամայն լուրջ ենք հարցնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը