Քաղաքական

17.12.2020 22:30


Գերեվարված զինվորների ծնողները շրջափակել են Շիրակի մարզպետարանը

Գերեվարված զինվորների ծնողները շրջափակել են Շիրակի մարզպետարանը

Երեկվանից շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանից չեն հեռանում:

Երեկոյան կրկին Վարդանանց հրապարակից շարժվեցին մարզպետարանի շենք. բավականին բարկացած են և չեն պատրաստվում հեռանալ, քանի որ այդպես էլ որևէ տեղեկություն չունեն իրենց որդիներից: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը երեկվանից խոստացել է հանդիպում կազմակերպել Կարմիր խաչի և ՊՆ ներկայացուցիչների հետ, բայց ինչպես երևում է, հանդիպումները չեն կայանում: Մարզպետարանի բակում սպասելուց հետո գերեվարված զինվորների հարազատները մարզպետարանի շենքի ներսում են, քանի որ վերջապես հանդիպելու են ՊՆ ներկայացուցիչներին, որոնց ունեն բազմաթիվ հարցեր' ինչպես և ինչ հանգամանքներում գերեվարվեցին իրենց զավակները:

Նշենք, որ այսօր առավոտյան էլ եղան մարզպետարանում, նրանց խոսակցությունը մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ չէր ստացվում: Գերեվարված երիտասարդների ծնողներն իրենց որդիներին էին պահանջում: Ընդհանուր աղմուկի մեջ բոլորի պահանջը մեկն էր՝ ետ վերադարձնել իրենց ոդրիներին:

Հիշեցնենք, որ թշնամու տարածած տեսանյութերից հարազատները ճանաչել էին իրենց տղաներին, ովքեր գերեվարվել էին ադրբեջանական զինուժի կողմից: Գերեվարված երիտասարդները 7 տասնյակից ավել շիրակցի կամավորներ են: Շիրակցիները երեկ վաղ առավոտից կաթվածահար էին արել մարզի միջպետական և համայնքային ճանապարհները՝ պահանջելով իրենց որդիներին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բողոքի ակցիաներն այսօր էլ ողջ օրը շարունակվեցին:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը