Քաղաքական

17.12.2020 20:06


Ուրբաթ ժամը 18.30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի «Եռաբլուր» և մոմավառություն (տեսանյութ)

Ուրբաթ ժամը 18.30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի «Եռաբլուր» և մոմավառություն (տեսանյութ)

Իրականում այս պայքարը դժվարին է, պահանջվում է մեր ամեն մի հայրենակցի մասնակցությունը. ամեն օր մեր հայրենակիցները ոտքի են ելնում, որովհետեւ ավելի են համոզվում, որ այն, ինչ անում է վարչապետի աթոռին նստածը, դավաճանություն է, երկիրը թշնամուն տալ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին Ֆրանսիայի հրապրակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենց շարքերն ամեն օր ընդլայնվում են:

«Առանց Նիկոլ Հայստանի հասնելու համար հայտարարվել է երեքշաբթի ժամը 12-ից ողջ երկրով գործադուլ, դասադուլ: Երեքշաբթի ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առացն Նիկոլ Հայաստան»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Վաղը Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվում ենք ժամը 18.30-ին՝ ջահերով ու մոմերով, շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք նաեւ մեր պարտության սրբավայր «Եռաբլուր»: Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Շաբաթ օրը Ազատության հրպարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մտուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը