Քաղաքական

17.12.2020 18:11


Բժշկական համայնքից Փաշինյանի հրաժարականի պահանջին միացողների թիվն անցավ 300-ը

Բժշկական համայնքից Փաշինյանի հրաժարականի պահանջին միացողների թիվն անցավ 300-ը

Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին հայտարարություն էին տարածել, որում պահանջում էին ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ ու անցնցում հեռացումը:

Անցած 5 օրերին հայտարարությանը միացողների թիվն արագորեն համալրվեց՝ հատելով 300-ի սահմանագիծը: Yerkir.am-ը պարբերաբար ստանում է հայտարարությանը միացող՝ բուժհաստատությունների ներկայացուցիչների նոր անուններ, և ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Հայտարարության տեքստին և մինչ այս պահը միացողների անվանացուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայտարարությունը բաց է միանալու համար: Ցանկացողները կարող են դիմել 077044401 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային փոստին կամ գրանցվել այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը