Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի անբասիր կերպով ծառայել եմ ժողովրդիս ու պետությանս՝ ենթարկվելով բացառապես օրենքին ու իրավունքին։
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց։
Հիշեք, որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։
Ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին և, ի վերջո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Կոչ եմ անում չտրվել սադրիչ հրամանների և հավատարիմ մնալ Ձեր երդմանը։ Աստված պահապան մեր Հայրենիքին։
Պարոնայք սպաներ, շարքային իմ ընկերներ, եղեք զգոն, զերծ մնացեք ապօրինի հրաման կատարելուց. Ոստիկանության պահեստազորի մայոր