Կարծիք

17.12.2020 17:16


Նրանց չքշեք՝ Սյունիքից հետո Վայոց Ձորն է, հետո Գեղարքունիքը, հետո էլ Տավուշը

Նրանց չքշեք՝ Սյունիքից հետո Վայոց Ձորն է, հետո Գեղարքունիքը, հետո էլ Տավուշը
Երբ Փաշինյանն Նիկոլն Արցախը հանձնեց թշնամուն, շատերը դուրս եկան փողոց ու մինչև հիմա մնացել են այնտեղ, շարունակում են հրաժարական պահանջել։ Ու մեկնաբանում են այսպես՝ քանի սա կա, Արցախով չեն վերջացնի։ Պետք է հեռացնենք, բերենք նոր բանակցող, հնարավոր է բան փոխել։ Շատերդ էլ հանգիստ նստեցիք տեղներդ։ Խնդրեմ, Կապանում լարված վիճակ է, արդեն ոչ թե Ադրբեջանը, այլ մեր ՊՆ-ն է հրահանգ տվել մեկ օրում ազատել Կապանի կարևոր դիրքերը, հանձնում ենք թշնամուն։ Կապանից մեկ կիլոմետր հեռու թուրքերն են լինելու, վերահսկելու են մեզ: Հայկական գյուղ տանող ճանապարհներ են բաժին ընկնում թշնամուն։ Բանակցությունների հարց էր, ու ձախողեցին, ավելի ճիշտ՝ չբանակցեցին։
Կան մարդիկ, որ ասում էին՝ Նիկոլը 25 հազար զինվորի կյանք փրկեց։ Նիկոլն էլ էր դա ասում, թվերը փոխելով։ Չէ, ժողովուրդ, ոչ մեկին չի փրկել, ձեզանից, մեզանից ոչ մեկին չի փրկել։ Դուք տեսնո՞ւմ եք ձեր քթի տակ թշնամուն, եկել-հասել է մեր տներին։ Նրանց չքշեք՝ Սյունիքից հետո Վայոց Ձորն է, հետո Գեղարքունիքը, հետո էլ Տավուշը։ Ահագին բաներ հետ բերել էլ հնարավոր չէ, ուշ ա, բայց Նիկոլը քանի օր երկար մնա, այնքան Հայաստանից քիչ բան է մնալու։
Ապուշներ, դե շարունակեք ասել, թե ի՞նչ մեղք ունի Նիկոլը։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը