Կարծիք

17.12.2020 15:35


Հաղթանակած բանակի հրամանատարը, ազգային հերոսը, կայսր Հիրոյիտոյի ուսուցիչը ինքնասպան եղավ, որ քավեր իր մեղքը՝ իր հրամանատարության ներքո զոհված զինվորների առաջ

Հաղթանակած բանակի հրամանատարը, ազգային հերոսը, կայսր Հիրոյիտոյի ուսուցիչը ինքնասպան եղավ, որ քավեր իր մեղքը՝ իր հրամանատարության ներքո զոհված զինվորների առաջ

Պատվի ու դրա ի սպառ բացակայության մասին պատմեմ։
Այս լուսանկարում ճապոնական բանակի գեներալ, հերոս Նոգի Մարեսուկեն է։ Ճապոնիայում ինքը սուրբ է համարվում։ Ռուս֊ճապոնական պատերազմի ժամանակ գեներալ Նոգին 3-րդ բանակի հրամատարն էր և ղեկավարում էր Պորտ֊Արտուրի գրավման օպերացիան։
Ճապոնիան հաղթել էր պատերազմում, գեներալ Նոգին էլ Պորտ֊Արտուրը վերցնելուց հետո դարձել էր ազգային հերոս։
Պատերազմի ժամանակ զոհվել էին գեներալի 2 որդիները, որոնցից մեկը՝ իր հրամանատարության ներքո, Պորտ֊Արտուրում։ Ճապոնական բանակն էլ՝ չնայած հաղթել էր, մեծաթիվ զոհեր էր ունեցել։ Եվ ասում են, որ գեներալ Նոգին՝ կայսրին ներկայացնելով Պորտ֊Արտուրի գրավման ժամանակ ունեցած կորուստները, արտասվել է և խնդրել թույլ տալ իրեն ինքնասպան լինել։ Կայսր Մեյձին էլ, ասում են, պատասխանել է, որ միայն իր մահից հետո։
Այս լուսանկարը գեներալի ու իր կնոջ վերջին լուսանկարն է։ Կայսեր մահից հետո՝ ազատվելով Կայսրին տված խոստումից, գեներալն ու կինը ինքնասպան եղան։ Հաղթանակած բանակի հրամանատարը, ազգային հերոսը, կայսր Հիրոյիտոյի ուսուցիչը ինքնասպան եղավ, որ քավեր իր մեղքը՝ իր հրամանատարության ներքո զոհված զինվորների առաջ։
Սա պատվի ու արժանապատվության մասին։ Մի քիչ երկար ստացվեց։

Իսկ բացառիկ անպատվության օրինակը տեսնելու համար բացեք ու դիտեք նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ։ Մանավանդ նրանք, որտեղ ինքն արդարանում է, թե մեղք չունի։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը