նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ինքը, Պուտինն ու Ալիևը, խաղաղպահների մասին պայմանավորվել են էդ հայտարարությամբ, հողերը տալիս ա էդ հայտարարությամբ, գերիներին բոլորը բոլորի դիմաց փոխանակում ա էդ հայտարարությամբ, թուրքերը սահմանները գծում են էդ հայտարարությամբ, Արցախի գուղերի ու բնակչության անվտանգությունը ռուս խաղաղապահները պահում են կամ վատ են պահում էդ հայտարարությամբ, բայց հայտարարում ա, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը: Ես չեմ հիշում, որ մենք առանձնահատուկ խաղաղապահների մադատը ստորագրած լինենք, բայց էդ հայտարարության կետերը ավետարանի պատվիրանների նման կատարում ենք, խի՞: Նիկոլի ասելով՝ նույնիսկ խաղաղապահներն են մեղավոր, բայց ինքը սուրբ ա:
Ասում ա՝ ընդդիմությունն իրեն մեղադրում ա էդ հայտարարությունը ստորագրելու համար, բայց չի պատրաստվում վիճարկել էդ հայտարարությունը: Դա նույնն ա, եթե մարդու լեզուն կտրես ու պահանջես, որ Լենին պապին անգիր արտասանի: Ինքն էլ լավ գիտի, որ էնպիսի վիճակում ու էնպիսի բան ա ստորագրել, էս 38 օրվա ընթացքում էնքան զիջումներ ա արել, որ վիճարկելու շանս չի թողել ու մեղադրում ա:
Ինչ-որ տեղ իրավունք ունի, որովհետև իրեն ու ընտանիքին չաուշեսկու չենք արել, որովհետև մահացած հոր մասին «էլիտար» մորատորիում ենք հայտարարել: Բայց մենք իրենից տարբերվում ենք նրանով, որ մեր մեղքը ընդունում ենք, այսինքն պատրաստ ենք սխալներս ուղղել:
Ուշադիր հետևենք Նիկոլի տրամաբանությանը