Սկզբում սևազգեստ մարդիկ էին, հետո սատանա ու դավաճան, հիմա էլ աչքին «Էլիտար բունտ» է երևում
Մարդկանց արդար դժգոհությունը և երկիրը կործանումից փրկելը Նիկոլը անվանում է «Էլիտար բունտ»:
Իհարկե, նորմալ և ադեկվադ մտածողությամբ մարդիկ էլիտա կարող են համարվել այս համատարած զոմբիության մեջ, բայց բո՞ւնտ:
Բունտը շատ փոքր և լոկալ դժգոհության դրսևորում է, ի՞նչ բունտ, Հայաստանում բունտ չկա, կա պարտված ղեկավարի հեռացման համաժողովրդական պահանջ: Տասնյակ հազարավոր պայքարող քաղաքացիներ, հարյուրավոր համայնքների և բնակավայրերի ղեկավարներ, նախկին և գործող նախագահներ, կաթողիկոսներ, մտավորականներ, ԵՊՀ, ԳԱԱ, Սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ և հարյուրավոր կառույցներ, սա ո՞նց կարելի է անվանել բունտ:
Սա պատմական արդար և ազնիվ իրադրություն է, թշնամուն պարտված և մինչ օրս միայն փորձանք բերող դավաճան ղեկավարը պետք է հեռանա, խնդիրը սցենարների մեջ է:
Սկզբում սևազգեստ մարդիկ էին, հետո սատանա ու դավաճան, հիմա էլ աչքին «Էլիտար բունտ» է երևում