Լրահոս

06.05.2011 17:03


Մայր Աթոռը կախակայել է շվեյցարահայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանի գործունեությունը

Մայր Աթոռի տարածած հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար: Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին: Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է:

Հիշեցնենք, որ շվեյցարահայերը դեմ էին տեր Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը և Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը