Ռուսական մամուլը՝ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի մասին
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա եռօրյա մասնավոր այցին:
Քոչարյանը Ռուսաստան մեկնեց այսօր:
Գործակալությունը հիշեցնում է, որ Քոչարյանը պլանավորում էր Ռուսաստան մեկնել դեռ հոկտեմբերին ղարաբաղյան հարցով խորհրդակցությունների համար: Սակայն այն ժամանակ այցը տեղի չունեցավ, քանի որ վերջինիս մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
ՏԱՍՍ-ը նաև հիշատակում է Քոչարյանի գործի մասին՝ գրելով, որ Արցախում իրավիճակի սրացումից հետո դատարանը թույլ էր տվել վերջինիս լքել երկիրը խորհրդակցությունների համար՝ վերադարձնելով անձնագիրը:

Աղբյուրը՝ analitik.am