«Սպայի պատվից ցածր է թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը». Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել
Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հաղորդում է Mediaport-ը:
Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։
Նշենք, որ 20-ից ավելի ոստիկաններ հրապարակային հայտարարել են աշխատաքից ազատման մասին՝ չցանկանալով ծառայել այս իշխանություններին: