Քայլական իշխանությունը փորձարկում է «հաճախորդ» տարբերակը
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ նիկոլ փաշինյանին ու նրա գլխավորած խմբավորմանը իշխանությունից հեռացնելու շարժումը օրեցօր թափ է հավաքում: Ամեն հաջորդ երթը գերազանցում է նախորդին իր քանակով ու էներգետիկայով: Դրանից ուղղակիորեն դեռ չի հետևում, թե նիկոլ փաշինյանը ինքնակամ կթողնի վարչապետի պաշտոնը, բայց եթե Հայրենիքի փրկության շարժման առաջադրած պահանջին ու հրապարակային ակցիաներին առաջիկա երեք-չորս օրերին միանան ավելի ու ավելի շատ հայրենակիցներ, այդ թվում՝ պետական ծառայողները ու նաև ոստիկանությունը, ապա փաշինյանի հեռանալու հարցը կարելի է գրեթե լուծված համարել: Առավել ևս, որ աստիճանաբար ավելի է ընդգծվում այն պարզ իրողությունը, որ սա ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ կուսակցության կամ կուսակցությունների միավորման դրած ներքաղաքական հարց է, այլ ամենապարզ արժանապատվության, ազգային արժանապատվության և երկրի հետագա գոյության խնդիր:
Մինչ այդ փաշինյանն ինքը, ինչպես հայտնի է, հայտարարել էր դեկտեմբերի 19-ին սգո երթով «Եռաբլուր» գնալու մասին: Այդ նախաձեռնությունը բավականին վրդովեցրել է մեր զոհված զինվորներից շատերի հարազատներին և ոչ միայն նրանց: Մարդիկ հստակ հայտարարում են, որ իրենց համար անընդունելի է նիկոլ փաշինյանի նման մեկի այցելությունը «Եռաբլուր»: Ավելին, ֆեյսբուքյան տիրությում արդեն շրջանառվում են նախաձեռնություններ՝ այդ օրը նիկոլ փաշինյանի հնարավոր ընթացքը դեպի «Եռաբլուր» կասեցնելու և խոչընդոտելու վերաբերյալ:
Փոխարենը, փաշինյանական իշխանությունը, առանց որևէ խոչընդոտի, գործարկել է «հաճախորդ» օպերացիան: Մասնավորապես, այս օրերին տարբեր «մարդ-կուսակցությունների» կամ «կնիք–կուսակցությունների» հետ հանդիպումներ է նախաձեռնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Տարածվեց նման տեղեկատվություն «Հանրապետության» Արամ Զ. Սարգսյանի և ոչ անհայտ Լևոն Շիրինյանի հետ հանդիպումների մասին: Վերջինս, պարզվում է, նիկոլ փաշինյանի գովքն անելուց և նրան տիեզերական մասշտաբի առաջնորդ համարելուց բացի, նաև ինչ-որ կուսակցություն է գլխավորում:
Միրզոյանն էլի մի քանիսին է հանդիպել և ուշագրավն այն է, որ բոլոր այդ մարդիկ հակառուսական քարոզչությամբ են զբաղված։
Չնայած հանդիպողների գորշ բնույթին, կոնկրետ հանդիպումների երևույթը որոշ հետաքրքրություն ներկայացնում է:
Ի՞նչ խնդիրներ կարող է հետապնդել սոսկ ոստիկանության և պոակաֆեյքերի ու «կիսաբաց լուսամուտների» կոնտինգենտի վրա հենվող փաշինյանական իշխանությունն այդ հանդիպումներով:
Նպատակներից մեկը, կարծում ենք, միանգամայն ակնհայտ է. ցույց տալ, թե իշխանությունները հարաբերվում են «արտախորհրդարանական ուժերի» հետ, որոնց շարքում կան նաև թեկուզ հենց նման հանդիպումներով իրենց սատարող կուսակցություններ: Այսինքն, իրենց ընկալման տեսանկյունից, ուզում են տպավորություն ստեղծել, եթե մի կողմից նիկոլ փաշինյանի և նրա գլխավորած խմբավորման հեռացման պահանջներով հանդես են գալիս 17 քաղաքական ուժեր և հանրության այլ շրջանակներ, ապա մյուս կողմից ևս կան ինչ-ինչ կուսակցություններ, որոնք պատրաստ են համագործակցել ընդդիմության ու հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից դավաճանական բնորոշվող իշխանության հետ:
Մյուս խնդիրը, որ հավանաբար հետապնդում է փաշինյանական, կարելի է ասել՝ արդեն ոչ միայն սպառված, այլև մեծապես մերժված իշխանությունը, իրենց հետ հանդիպող «մարդ-կուսակցությունների» միջոցով այն թեզերի տարածումն է, թե թող հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ լինեն, բայց՝ միմիայն փաշինյանական իշանության աչալուրջ վերահսկողության ներքո:
Նման դեպքերում մեր հարևան փականագործ Վլադը սիրում էր ասել՝ էդպես շուստրի (ճարպիկ) քանի՞ ախպեր եք...
Չնայած, ինչ-որ դրական բան էլ կա Արարատ Միրզոյանի այդ հանդիպումներում: Քայլականները հետևողականորեն բացահայտում են փաշինյանի հաճախորդներին: Դա պետք է արձանագրել հիմա՝ տեսանելի մոտ ապագայում ըստ արժանվույն գնահատելու համար:

Արմեն Հակոբյան