ՀՀ պետական որևէ կառույց այսպիսի թրքաբարո ասպատակության չի ենթարկվել, ինչպես ԱԱԾ-ն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հարգելի Ազգային անվտանգության աշխատակիցներ, թող զարմանալի չթվա, բայց այս պայքարը, «Արժանապատվության երթ»-ի վերջնարդյունքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, նաև ձեր պաշտպանությանն է միտված: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված «Արժանապատվության երթ»-ի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության դիմաց նշեց «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Հայաստանի պետական որևէ կառույց այդպիսի թրքաբարո ասպատակության չի ենթարկվել, ինչպես Ազգային անվտանգության ծառայությունը, թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում հինգ տնօրեն է փոխվել»,–ասաց նա։
«ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ապօրինի հրահանգ է տվել կալանավորել Վազգեն Մանուկյանին, ինչին ինքը դեմ է եղել, որովհետև Վազգեն Մանուկյանը այն մարդկանցից էր, որ պատերազմի օրերին տիրապետելով ամբողջ ինֆորմացիային՝ հայտարարում էր, որ պետք է ազատվել Նիկոլ Փաշինյանից և իշխանությունը հանձնել զինվորականությանը, որպեսզի մենք այդ խայտառակ կապիտուլյացիային չենթարկվեինք: Ցավոք սրտի, դա պատերազմի օրերին տեղի չունեցավ»,–ավելացրեց նա:
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ԱԱԾ ծառայողներն ամենաինֆորմացվածն են, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանին չի կարելի թողնել իշխանության ղեկին:

Աղբյուրը՝ tert.am