ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը, թե Հադրութում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների՝ հակամարտության կողմերից որևէ մեկի կողմից իբրև շրջափակման մեջ վերցվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առաջադրանքներն ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ընթացքում»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
ՌԴ ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ խաղաղապահ զորակազմի շտաբն անընդմեջ, ուղիղ ալիքներով փոխգործակցում է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, այդ թվում և հնարավոր միջադեպերը կանխելու համար: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ռուս խաղաղապահները Հադրութի շրջանում ևս գտնվում են ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ:
ՌԴ ՊՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը, թե Հադրութում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների՝ հակամարտության կողմերից որևէ մեկի կողմից իբրև շրջափակման մեջ վերցվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ռուսական խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առաջադրանքներն ինչպես դիտորդական դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ընթացքում»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
ՌԴ ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ խաղաղապահ զորակազմի շտաբն անընդմեջ, ուղիղ ալիքներով փոխգործակցում է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, այդ թվում և հնարավոր միջադեպերը կանխելու համար: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ռուս խաղաղապահները Հադրութի շրջանում ևս գտնվում են ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ:
Աղբյուրը՝ tert.am