Քաղաքական

16.12.2020 19:54


Դեկտեմբերի 22-ին հայտարարվում է համազգային գործադուլ և դասադուլ․ պայքարի ամենավճռական օրը (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ին հայտարարվում է համազգային գործադուլ և դասադուլ․ պայքարի ամենավճռական օրը (տեսանյութ)

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ը դառնալու է մեր պայքարի ամենավճռական օրը, «Արժանապատվության երթի» ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից հայտարարում ենք համազգային գործադուլ և դասադուլ։ Ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այս խրտվիլակը րոպե առաջ հեռանա: Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,-ասաց նա:

Սաղաթելյանը հայտնեց, որ մինչև երեքշաբթի օրը շարունակվելու են ակցիաները․ վաղը, 17։00-ին Թումոյի այգու մոտից երթ է տեղի ունենալու դեպի կենտրոն, իսկ ուրբաթ օրվա անելիքնների մասին կհայտարարվի վաղը երեկոյան. «Շաբաթ օր, ինչպես հայտարարվել էր, տեղի է ունենալու հավաք ու սգո երթ: Մենք միասին այդ երթը կկազմակերպենք»:

Այս խորագրի վերջին նյութերը