Քաղաքական

16.12.2020 18:04


Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում ամուր և երկարատև խաղաղություն հաստատվի. Զախարովա

Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում ամուր և երկարատև խաղաղություն հաստատվի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 12-13-ին ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման միջադեպին:

«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում ամուր և երկարատև խաղաղություն հաստատվի: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ հակամարտության կողմերը ևս ուղորդվում են նույն նպատակներով»,-ասել է Զախարովան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին և ռուս համանախագահ Իգոր Պոպովի բացակայությանը, Զախարովան նշել է, որ ռուսական պատվիրակության Բաքվում ներկայացրել է Բաքվում ՌԴ դեսպանը, իսկ Հայաստանում՝ ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Աինիգուբովը: Ըստ դիվանագետի՝ այդպես է որոշվել նախապես:

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի հայտարարությունը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ «ռուս խաղաղապաներն իրավունք չունեն պաշտպանել գյուղերը, ուր փորձել են ներխուժել ադրբեջանական զինված խմբավորումները»:

«Բոլոր հայտարարությունները, որոնք արվում են հակամարտության կողմերի և այլ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների կողմից, պետք է ուղղված լինեն գլխավոր նպատակին հասնելուն, որն է երկարատև խաղաղությունն ու լիամասշտաբ կարգավորումը: Բոլոր հայտարարությունները պետք է կշռադատվեն ելնելով այն տեսանկյունից, թե ինչ օգուտ և ինչ վնաս կարող են հասցնել: Այնքան աշխատանք է տարվել այս պահի դրույթյամբ, որ ցանկացած բառ պետք է կշռադատել: Ինչ վերաբերում է որոշակի մանրուքներին, լիազորություններին, տեղում տիրող իրավիճակին, գործառութային պարտականություններին, պատասխանատվության գոտուն, այդ բոլոր հարցերը կարող են քննարկվել կողմերի միջև աշխատանքային ձևաչափում: Մենք կապի մեջ ենք և՛ Բաքվի հետ, և՛ Երևանի, և՛ նրանց մոտ առաջացող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն այդ ձևաչափում»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը