Հրապարակվել են Հին Թաղերում շրջափակումից դուրս եկող հայ զինծառայողների կադրերը
Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։
«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,-նշեց նա։
Սամվել Աֆինյանը հայտնեց, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։
10 հոգանոց մի ջոկատ մարտի է բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։
Սամվել Աֆինյանը նշեց, որ իրենց վաշտը պահել է Հին Թաղերի դիրքերը, որի ուղղությամբ հարձակում է եղել դեկտեմբերի 11-ին։ Խծաբերդի ուղղությամբ դիրքը պահել է ՄՈԲ-ի այլ խումբ՝ Շիրակի մարզից։ Նրանցից որեւէ տեղեկություն, Սամվել Աֆինյանը նշեց, որ չունեն։
Հիշեցնենք, որ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Ավելի ուշ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նրանք գերի են ընկել։ Ադրբեջանական կայքերը լուսանկերներ էին տարածում՝ ենթադրաբար գերեվարված զինծառայողներից, որոնց շարքում Շիրակի մարզի մի շարք բնակիչներ ճանաչել էին իրենց հարազատներին։ Նրանք այսօր ավելի վաղ իրենց հարազատների հարցով զբաղվելու, նրանց տուն վերադարձնելու պահանջով փակել էին Շիրակի մարզի մի շարք ճանապարհներ։