Կարծիք

16.12.2020 13:22


Նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան երթով գնա Ծիծեռնակաբերդ, ժողովուրդն էլ միանա իր երթին

Նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան երթով գնա Ծիծեռնակաբերդ, ժողովուրդն էլ միանա իր երթին

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը, որ մեր պարտության, մեծաքանակ զոհերի, գերիների, անհետ կորածների հիմնական մեղավորն է, սգո երթ պետք է անի դեպի Եռաբլո՞ւր։ Դա, իմ կարծիքով, այս ազգային աղետի պղծում է։ Սա ծաղր է այդ զոհվածների, անհետ կորածների, երեկ-այսօր գերի ընկածների, կորցրած Հայրենիքի նկատմամբ։

Դա, նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան իր զինակիցների հետ երթով գնա Ծիծեռնակաբերդ, ժողովուրդն էլ միանա իր երթին։ Տպավորություն ունեմ, որ Նիկոլն ու Աննան խնդալով են որոշել այդ ակցիան նախաձեռնել՝ հերթական անգամ համոզվելու համար, թե էլ որքա՞ն կարող են ժողովրդին նախիրի տեղ դնել։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը