Մեկնաբանություն

16.12.2020 17:50


Աներևակայելի անտերություն ու «բառդակ», որի համար ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ ղեկավարությունը ենթակա են տրիբունալի առաջ կանգնեցվելու

Աներևակայելի անտերություն ու «բառդակ», որի համար ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ ղեկավարությունը ենթակա են տրիբունալի առաջ կանգնեցվելու

Ուզում եք՝ խելագարվեք, ուզում եք՝ վրդովմունքից ինֆարկտահար եղեք. նիկոլ փաշինյանը կամովին չի հեռանալու, ավելին՝ նա և նրա գլխավորած հայատյաց, հայրենադավ իշխանությունը այս օրերին մտածում է բոլորովին այլ բաների մասին, քան՝ իշխանությունից հեռանալը: Նրանք մտածում են վերարտադրվելու և իրենց հանձն առած սև գործը մինչև վերջին կետը հասցնելու մասին: Իսկ ինչո՞ւ չմտածեն, եթե տեսնում են, որ, օրինակ, Երևանում հազարավոր ու հազարավոր բնակիչներ այս օրերին «նոր տարվա առուտուր» են անում, իսկ որոշ սուպերմարկետներում այն աստիճան են կորցրել կապն իրականության հետ, որ վաճառքի համար տոնածառներ են ցուցադրում...

Այդ խորապատկերում և այս վիճակում նմա՛ն աննորմալ դրսևորումներ տեսնելով՝ նիկոլ փաշինյանն էլ որոշել է, որ դեկտեմբերի 19-ին «սգո երթ» նախաձեռնի դեպի «Եռաբլուր»:

Նրա՝ փաշինյանի «Եռաբյուր» գնալը այո, անթույլատրելի է: Դա վիրավորական է զոհված զինվորների մայրերի ու հարազատների համար, ինչի մասին նրանք երեկ ասացին: Բայց փաշինյանի՝ «Եռաբլուր» գնալը ոչ միայն անթույլատրելի է, այլև ամենաիսկական ցինիզմի, զոհվածների հանդեպ ցուցադրական անարգանքի դրսևորում և ամենաիսկական սրբապղծություն կլինի:

Մինչ այս, մինչ այն, աղետը շարունակվում է ու կանգ չի առնում: Ու մեր զավակներին և մեր հայրենիքը կտոր առ կտոր կլանող այս սողանքը կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նիկոլ փաշինյան կոչվող քայլող անեծքը կոչվում է կամ համարվում է ՀՀ վարչապետ...

Վերջին օրերին հիմնական շրջանառվող տեղեկություններից մեկը թշնամական գերությունից մեր 44 հայրենակիցների վերադարձն էր: Դա՝ հիմնականում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի և մեր՝ անհատ իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ ու առանձնապես չբարձրաձայնվող գործունեության շնորհիվ էր, որ տեղի ունեցավ: Այդ ամենի ֆոնին «փիառվելու» համար կան նիկոլ փաշինյանն ու նրա գործակից Արայիկ Հարությունյանը՝ Արցախի բեկորների կարծեցյալ կառավարիչը:

Ու հենց նույն օրը տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմը Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը զավթելու գործողություն է իրականացրել, այսինքն՝ վերսկսել է մարտական գործողությունները կոնկրետ այդ հատվածում: Սկզբում լուրեր տարածվեցին, որ Արցախի հայկական զինուժի 10 զինվոր է հայտնվել թշնամական գերության մեջ: Հաջորդ օրերին ու հիմա էլ շրջանառվում են լուրեր, որ իրականում մինչև 160 զինվորական է գերի ընկել: Ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս է եղել, որ 160 զինվորական, այսինքն, համարյա երկու վաշտ զինվոր հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ գերի է ընկել: Ո՞վ է վերջապես դրա համար պատասխան տալու:

ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյա՞նը: Արցախի ՊԲ հրամանատա՞րը, ո՞վ...

Գուցե սրճասեր Արայիկ Հարությունյա՞նը: Իսկ միգուցե նրա թելերը քաշող կապիտուլյանտ նիկոլ փաշինյա՞նը:

Այս ֆոնին մեկ էլ Հայաստանի ՊՆ-ն մի հաղորդագրություն է տարածում, թե՝ «Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

Չէ, սա մառազմ չէ, սա ավելի վատ բան է. ծայրահեղ անտերության ու «բառդակի» վկայություն:

Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ասում է, թե՝ պարզաբանումներ է սպասում Արցախի պաշտպանության բանակից: Այսի՞նքն: Հայաստանի ՊՆ-ն արդեն տարրական կապ էլ չունի՞ Արցախի ՊԲ-ի հետ: Ի՞նչ գրողուցավի «պարզաբանում սպասել»: Հեռախոսակապը վերացե՞լ է: Կապի միջոցները վերացե՞լ են: Թե՞ Արցախի ՊԲ-ն է անհասանելի: Ո՞ւմ եք ծաղրում, արա՛:

Ինչպե՞ս եք 150-160 զինվորի տարել ու գերի հանձնել թշնամուն: Դա՞ էլ ձեր նիկոլի լրացուցիչ պայմանավորվածությունների շրջանակում է:

Լավ, նիկոլ փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է: Այդ թվում՝ իր աննախանձելի ու մոտալուտ վախճանի առումով:

Բա Հայաստանի պաշտպանության նախարարությունո՞ւմ ինչով են մտածում:

Չնայած, երևի այդ «զինատեսակն» էլ սպառվել: Իսկ Վաղարշակ Հարությունյանը, նաև իր նախորդը՝ Տոնոյանը ու Արցախի ՊԲ ղեկավարությունը ենթակա են ռազմական տրիբունալի առաջ հայտնվելու և ամենախիստ պատժի, որը միայն նախատեսված է քրեական օրենսգրքով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը