Կարծիք

16.12.2020 12:36


Կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի, հիշեք, երբեեեեեք, ինչքան էլ փախնեք իրականությունից

Կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի, հիշեք, երբեեեեեք, ինչքան էլ փախնեք իրականությունից

Կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի, հիշեք, երբեեեեեք, ինչքան էլ փախնեք իրականությունից, Նոր տարվա ինքնամոռաց առևտուր անեք ու տոնածառ զարդարեք, գնաք Կասկադում կոֆե խմելու՝ ինքներդ ձեզ հանգստացնելով, թե դե՝ ինչ է եղել որ, կյանքը շարունակվում է, ո՛չ, ո՛չ, ո՛չ, տիկնայք և պարոնայք, կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինելու, մեկ օրից, 10 օրից, 10 ամսից ձեզանից յուրաքանչյուրը դա զգալու է սեփական մաշկի վրա, ցավը միայն 5000 զոհերի ծնողներինը չէ, սեփական երեխայի ոսկորները ձյան միջից հավաքող հորը չէ, ոտուձեռ կորցրած տղայինը չէ, անտուն մնացած 10 հազարավոր արցախցիներինը չէ, ո՛չ հարգելիներս, բոլորինս է, որքան էլ փախնեք իրականությունից:

Հա, ես լռել չեմ կարող ու ինձ անտարբեր հորթի տեղ դնել չեմ կարող ու ես չեմ կարող համակերպվել, չե՛մ կարող համակերպվել, որ մարդասպանը 19-ին վերադառնա հանցագործության վայր, ես անարժանապատիվ ու ստորացված ապրել չեմ կարող, դուք էլ չեք կարող, տաք եք, չեք զգում...Իրականությունից փախուստը փրկություն չէ՛:

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը