Շիրակի մարզից 100-150 զինծառայող Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել. ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ. Սարապատի համայնքապետ
Շիրակի մարզի ՄՈԲ-ի 100-150 զինծառայող Շուշիի շրջանի Հին շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սարապատ համայնքի համայնքապետ Արտուշ Մանուկյանը:
«Մենք ընդամենը տեղյակ ենք, որ այդ տարածքում Սարապատից ՄՈԲ-ի զինծառյողներ կան, հիմա գերեվարված են, թե շրջափակված են, պաշտոնական տեղեկատվություն չունենք: Մամուլից նկարներով տեսել են ծնողները, ահազանգել են, եղել են մարզպետի մոտ: Հիմա ցուցակն եմ ճշտում, թե որը որ դիրքերում է եղել»,-ասաց համայնքապետը:
Նա տեղեկացրեց, որ իրեն հասած տվյալներով՝ ռուսական բանակի խաղաղապահ ուժերն այս պահին իջել են այդ տարածք, որ բանակցեն գերեվարված կամ շրջափակման մեջ հայտնվածներին դուրս բերելու համար: Համայնքապետը նշեց, որ հեռախոսազանգերով փորձել են այդքանը ճշտել, պաշտոնական տեղեկություն ոչ ոք չի ասում:
«Կոնկրետ Սարապատ համայնքից 8 հոգի են: Բայց Աշոցքի համայքնապետը հիմա Արցախում է կամավորական, ես Աշոցքն էլ հետն եմ կոորդինացնում, միասին 12 հոգի»:
Ճշտող հարցին՝ որքանով է ճիշտ, որ Շիրակի մարզից գերեվարված ընդհանուր 100-150 հոգի կա, համայնքապետը նշեց՝ մարզից այդ տարածքում այդքան մարդ կա, բայց որը ինչ կարգավիճակ ունի, այս պահին ճշտվում է: «Հստակ ինֆորմացիա չունենք, զանգել ենք, ինչ հնարավոր եղել է, ճշտել ենք: Մարզպետի հետ հանդիպել ենք երեկ գիշերը, այսօր առավոտն էլ ենք հանդիպել, նա Բերձորի այդ տարածքի կոորդինացնող գեներալի հետ է զրուցել ու տեղեկացրել է, որ Մուրադովն այդ գործով զբաղվում է, բանակցություն են վարում, որ գերեվարվածներին կամ շրջափակման մեջ հայտնվածներին արգելափակումից հանեն»,-հավելեց նա: