Հայ զինվորականների գերեվարման հարցով ՀՀ ՊՆ-ն պարզաբանումների է սպասում Արցախի ՊԲ-ից
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Արցախի ՊԲ-ն տեղեկությունը չի հաստատել, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրներում տարածվող տեղեկատվությունը, թե վերջին երեք օրում ևս 100 հայ է գերեվարվել:
«Պաշտպանության բանակը այդ տեղեկությունները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը, իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակի ու ռուս խաղաղապահ զորախումբ ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով»,-ասել է Պողոսյանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, թե երեք օր առաջ ևս 100 հայի են գերևարել: