Մի հատ խղճուկ, փոքր մարդ եկավ իշխանության, և մենք՝ այսքան հզոր մարդկանցով, այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Մենք հաղթելու ենք, մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու․․․
«Մի խղճուկ, փոքր մարդ, խաբելով ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը, և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում։
Բայց պատկերացնո՞ւմ եք ինքն ինչ արեց. այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ։ Ինքը ոչ միայն սպանեց այն 5000 հոգուն, որ զոհվել են, նա երկորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված բոլոր մեր հերոսներին, երկրորդ անգամ սպանեց։ Ես նրանց մեծ մասին ճանաչում էի։ Եվ ես հիմա պայքարում եմ ոչ միայն մեր ապագայի համար, այլ նաև մեր տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին՝ երազելով, որ ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր։ Միայն հանուն դրա պետք է պաքարենք մինչև վերջ, չթողնենք, որ Նիկոլի ձեռքը մնա իշխանությունը։
Եվ մենք հաղթելու ենք, մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու, մենք հզո՛ր ժողովուրդ ենք։ Մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, մեկ-մեկ ընկճվում ենք, բայց մենք հզո՛ր ժողովուրդ ենք, մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություն ենք լինելու, մենք ապահովելու ենք մեր հաջորդ սերունդների համար բարեկեցիկ, երջանիկ կյանք:
Մի փոքր խոչընդոտ է, մենք այդ խոչընդոտից կազատվենք և այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարել ենք, կիրականացնենք։ Հաղթանա՛կ»։

Վազգեն Մանուկյանի ելույթը՝ Ֆրանսիայի հրապարակում