Դեկտեմբերի 16-ին, ժամը 17-ին «Արժանապատվության երթը» կմեկնարկի Գրիգոր Լուսավորիչ փողոցից (տեսանյութ)
Վաղը ժամը 17։00-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը: Այս մասին, այսօր Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթից» հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, երթը կանգ է առնելու դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի առջև.
«Դատախազության առջև մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին և նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաև հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք և սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»,-ասաց Սաղաթելյանը: