Ուժային համակարգից դուրս են գալիս սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլի հրահանգները. Իշխան Սաղաթելյան
Մեր պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, մեզ միանում են նոր քաղաքացիներ, միանում են տարբեր մարզերից, նաեւ պետական համակարգից, ուժային համակարգերից դուրս են գալիս պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով ողջունել այն սպաներին, որոնք հրաժարվում են կատարել «այդ խելագարի հրագհանգներնը»:
Նա շարժման անունից խոստացավ, որ այս օրերին այն սպաները, որոնք պատվախնդիր կերպով չեն կատարում ապօրինի հրահանգները եւ լքում են իրենց պաշտոնները, նոր իշխանության օրոք վերականգնելու են իրենց աշխատանքը եւ շարունակեն աշխատել ՀՀ-ի, այլ ոչ թե մեկ անձի:
Ներկաները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: