Հողատուն դեռ «...կամարտահայտման հավաստի արդյունքներից» է բլբլում
Միմյանց հետ ամենևին չպայմանավորված տարբեր մարդիկ, որոնց միավորում է այս տարօրինակ պատերազմում զավակի, հարազատի կորստյան վիշտը, արդեն արտահայտվել են, որ իրենց համար անընդունելի է նիկոլ փաշինյանի՝ դեպի «Եռաբլուր» պանթեոն դեկտեմբերի 19-ին սգո երթ անելու նախաձեռնությունը: Հիմնական անընդունելի պարագան, ինչպես դժվար չէ կռահել, հենց նիկոլ փաշինյանի հնարավոր ներկայությունն ու մասնակցությունն է:
Ամեն պարագայում, իսկապես դժվար է պատկերացնել, որ հազարավոր զոհվածների հիշատակը հարգելու գնա մեկը, ով անմիջական մեղավորություն ունի մեր այդ լուսավոր տղաների զոհվելու հարցում, ով ուրացել է անցած 31 տարվա ընթացքում ու սեպտեմբերի 27-ից զոհվածների, նրանց վիրավորված զինակիցների մղած պայքարն ու Հայրենիքի համար թափած արյունը: Մեկը, ով գրչի մի շարժումով թուրքին է նվիրել Արցախը, ռեալ վտանգի տակ է դրել Հայրենիքի մնացյալ մասը, ով թշնամուն է տվել անգամ այն շրջաններն ու բնակավայրերը, որոնք կյանքի գնով ու զենքով պաշտպանել են այժմ «Եռաբլուրում» առհավետ դիրքավորված մեր զավակներն ու եղբայրները և իրենց մարտական ընկերները:
Իրեն դեռ ՀՀ վարչապետ համարող ուզուրպատոր, հողատու, «ոստիկանապետ», կապիտուլյանտի մասնակցությունը նման մի երթի նույնիսկ տեխնիկապես դժվար է պատկերացնել: Սա, նկատի ունենք նիկոլ փաշինյանին, հիմա 150-200 թիկնապահ-պահապանից պակաս զորքով չի շրջում: Դե, հիմա պատկերացրեք նման «զորքով» շրջապատված մեկի մասնակցությունը որևէ զանգվածային միջոցառման, էլ չենք ասում՝ սգո և հիշատակի երթի: Իսկ առհասարակ, նիկոլ փաշինյանն ավելի լավ է թողնի մարդկանց անձնական ու ազգային ամենանուրբ ու լարված նյարդերի վրա, կներեք, խաղալը: Քի՞չ է, որ նա Հայոց բանակի զինվորների ու սպաների կյանքերի հետ և կյանքերի հաշվին արյունոտ «խաղ» խաղաց, դեռ մի բան էլ՝ տղաների մահվան վրա՞ է ուզում «փիառվել»: Գուցե արդեն վաղուց բավակա՞ն է...
Հա, նախօրեին էլ ինչ-որ ուղերձ էր արտասանում՝ փողկապը (չնայած էս դեպքում ճիշտ է ասել՝ «գալստուկը») պիջակի վրայից անցկացրած: Մի կերպ հաղթահարելով բնական նողկանքը՝ այսօր ընթերցեցի դրա ուղերձը: Սույն հողատուն ասում է. «...ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ...»:
Այո, հատկապես՝ «շիտակ ու ազնիվ»: Ու դա ասում է մեկը, ով հետևողականորեն ու պլանավորված մոլորության մեջ է գցել հարյուր հազարավոր հայրենակիցների, տարիներով ստել ու խաբել է, ով ոտքից՝ գլուխ թաղված է մեծ ու ավելի մեծ կոռուպցիոն խայտառակագույն պատմությունների մեջ:
Բայց դա դեռ իր հերթին: Ասում է՝ «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»: Մի րոպե: Իսկ ի՞նչ է, «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա՞» է փաշինյանն Արցախը թուրքին տվել: Այն նույն փաշինյանը, որ երդվում էր, թե ա) ոչ մի բան էլ չեն բանակցում, բ) ինչ որ պետք է, էն էլ բանակցում են, գ) որ չի կարող լինել այնպես, որ ժողովրդի թիկունքում, թաքուն, առանց հանրության հետ քննարկելու, միայնակ որոշի Արցախի ճակատագիրը:
Իսկ «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա՞» է նա մյուս որոշումները կայացրել: Սկսած 120 միլիոն դոլարից ավելի ծավալով պարգևավճարներից, վերջացրած «Հայաստան» հիմնադրամին հայության հանգանակած գումարներն իր գրպանի փողի նման տնօրինելով, չհաշված՝ «խաղալիք» Սու-30 օդանավերի վրա ահռելի միջոցներ «գըմփացնելը»:
Եվ, ի վերջո, ինքը, ի՞նչ է, 2018-ի մայիսի 1-8-ը «ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա՞» է զավթել Հայաստանի պետական իշխանությունը:
Ի դեպ, նույն ուղերձում փաշինյանը, վերադառնալով ներքին իրադրությանը, ընդգծում է, որ «...կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը»:
Ո՛վ ինչի՛ց է խոսում: Մեկը, որ «փակ սենյակներում», մասնավորապես՝ վերելակում, ապա ձեռագիր թղթի կտորի վրա խզբզած գրությամբ թշնամու հետ ինչ-ինչ բաներ է պայմանավորվում, էսօր ելել ու բլբլում է «ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելո՞ւց»: Նա, ով այդ ամենը արել է և արել է հենց ժողովրդին, քաղաքացիներին, քաղաքական ուժերին «պրոցեսներից դուրս թողնելով» այսօր ճամարտակում է իբր դրան միտված «որոշ պրոցեսների և գործընթացների» մասին:
Ի դեպ, անդիպլոմ ու անկիրթ մնացած այդ համբակին փոխանցեք, որ փողկապն, այնուամենայնիվ, չարժե «ա լյա շարիկով» ոճով կրել և հետո՝ «պրոցես»-ն ու «գործընթաց»-ը նույն բանն են:

Արմեն Հակոբյան