Ժիրայր Սեֆիլյան. «Հորդորում եմ ընդդիմության մեջ գտնվող իմ կոլեգաներին չհետևել այն կուրսին, որը տանում է Լևոն Տեր–Պետրոսյանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը գնացել է մակերեսային բարեփոխումների, որովհետև առջևում ընտրություններ են, և նա ցանկանում է, որ ընդդիմության ետևից գնացող ստվար շարքերը նոսրանան, ու ինքը հեշտությամբ վերարտադրի իր իշխանությունը։
–Սերժ Սարգսյանը ցանկանալով անցնցում վերարտադրվել՝ նախ փորձեց կարգուկանոն հաստատել իշխանական բուրգում, որը մենք տեսանք անցած ամիսների ընթացքում՝ մարդիկ ազատվեցին պաշտոնից և այլն, և այլն,–ասել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ հաջորդ քայլը ՀԱԿ–ի ղեկավարի հետ լեզու գտնելն էր։
–Մենք օր օրի ականատես ենք լինելու, որ մինչև 2012թ. մայիսի նախօրյակը Լևոն Տեր–Պետրոսյանին հետևող ժողովրդի քանակն ինչպես է քչանալու։ Ես շեշտում եմ 2012թ. մայիսը, քանի որ ոչ մի արտահերթ ընտրություն տեղի չի ունենալու, դրա մասին մտածելը պարզապես միամտություն է։ Մեր հորդորը ընդդիմության ղեկավարությանը՝ չգնալ այս քայլին, ընթացք չտալ խաղին, քանի որ դաշտի տերը իշխանությունն է, և այստեղ խաղի արդյունքը միշտ լինելու է հօգուտ բռնապետի, դժբախտաբար չընդունվեց,–ասել է նա։
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե ընդդիմության մեջ գտնվող իր կոլեգաներին հորդորում է չհետևել այն կուրսին, որը տանում է Լևոն Տեր–Պետրոսյանը, այլապես դառանլու են ժողովրդի աչքի փուշը, ինչպես և իշխանությունները։
Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ՀԱԿ–ի կողքին առայժմ կանգնած մարդկանց կոչ անելով չհետևել ՀԱԿ առաջնորդի ընտրած կուրսին՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ ինքն այլևս ՀԱԿ– ի հետ չէ, Ժիրայր Սեֆիլայանը պատասխանել է.
–Ես անձմաբ երկար ժամակ է, որ այդ ուղու հետևորդը չեմ։ Եթե հետևորդ լինեի, «Սարդարապատ» շարժամն նախաձեռնողը չէի լինի։
–Բայց դուք վերջնականապես չեք հայտարում, որ ՀԱԿ–ի հետ չեք,–նկատել է «7օր»–ը։
–Մենք ինչ–որ հարցերում կարող ենք որևէ տարակարծություն ունենալ ընդդիմադիրների հետ, բայց հարաբերություններ խզել պետք չէր, որովհետև մեզ հետաքրքրել է և հետաքրքրում է որևէ դիմադրող օջախ։ ՀԱԿ–ի շուրջը հավաքված ժողվորդին այսօր մենք դիտում ենք դիմադրող օջախ։
Ժիրայր Սեֆիլյան. «Հորդորում եմ ընդդիմության մեջ գտնվող իմ կոլեգաներին չհետևել այն կուրսին, որը տանում է Լևոն Տեր–Պետրոսյանը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը գնացել է մակերեսային բարեփոխումների, որովհետև առջևում ընտրություններ են, և նա ցանկանում է, որ ընդդիմության ետևից գնացող ստվար շարքերը նոսրանան, ու ինքը հեշտությամբ վերարտադրի իր իշխանությունը։
–Սերժ Սարգսյանը ցանկանալով անցնցում վերարտադրվել՝ նախ փորձեց կարգուկանոն հաստատել իշխանական բուրգում, որը մենք տեսանք անցած ամիսների ընթացքում՝ մարդիկ ազատվեցին պաշտոնից և այլն, և այլն,–ասել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ հաջորդ քայլը ՀԱԿ–ի ղեկավարի հետ լեզու գտնելն էր։
–Մենք օր օրի ականատես ենք լինելու, որ մինչև 2012թ. մայիսի նախօրյակը Լևոն Տեր–Պետրոսյանին հետևող ժողովրդի քանակն ինչպես է քչանալու։ Ես շեշտում եմ 2012թ. մայիսը, քանի որ ոչ մի արտահերթ ընտրություն տեղի չի ունենալու, դրա մասին մտածելը պարզապես միամտություն է։ Մեր հորդորը ընդդիմության ղեկավարությանը՝ չգնալ այս քայլին, ընթացք չտալ խաղին, քանի որ դաշտի տերը իշխանությունն է, և այստեղ խաղի արդյունքը միշտ լինելու է հօգուտ բռնապետի, դժբախտաբար չընդունվեց,–ասել է նա։
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, թե ընդդիմության մեջ գտնվող իր կոլեգաներին հորդորում է չհետևել այն կուրսին, որը տանում է Լևոն Տեր–Պետրոսյանը, այլապես դառանլու են ժողովրդի աչքի փուշը, ինչպես և իշխանությունները։
Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ՀԱԿ–ի կողքին առայժմ կանգնած մարդկանց կոչ անելով չհետևել ՀԱԿ առաջնորդի ընտրած կուրսին՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ ինքն այլևս ՀԱԿ– ի հետ չէ, Ժիրայր Սեֆիլայանը պատասխանել է. –Ես անձմաբ երկար ժամակ է, որ այդ ուղու հետևորդը չեմ։ Եթե հետևորդ լինեի, «Սարդարապատ» շարժամն նախաձեռնողը չէի լինի։ –Բայց դուք վերջնականապես չեք հայտարում, որ ՀԱԿ–ի հետ չեք,–նկատել է «7օր»–ը։ –Մենք ինչ–որ հարցերում կարող ենք որևէ տարակարծություն ունենալ ընդդիմադիրների հետ, բայց հարաբերություններ խզել պետք չէր, որովհետև մեզ հետաքրքրել է և հետաքրքրում է որևէ դիմադրող օջախ։ ՀԱԿ–ի շուրջը հավաքված ժողվորդին այսօր մենք դիտում ենք դիմադրող օջախ։7or.am