Աշխարհ

15.12.2020 15:29


Ռումբի պայթյունից զոհվել է Քաբուլի փոխնահանգապետը

Ռումբի պայթյունից զոհվել է Քաբուլի փոխնահանգապետը

Քաբուլի փոխնահանգապետ Մահբուբուլլահ Մոհեբին սպանվել է «կպչուն ռումբի» պայթյունից, ինչի մասին հայտնել են անվտանգության աշխատակիցները, գրում է bbc.com–ը:

Փոխնահանգապետը և իր քարտուղարը զոհվել են մեքենային փակցված ռումբի պայթյունի հետևանքով: Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Այս ամիս ավելի վաղ սպանվել էին կառավարության դատախազը, լրագրողներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ:

Բացի վերոնշյալ ահաբեկչություններից, նախորդող երկու ամիսների ընթացքում մայրաքաղաքը ենթարկվել է բազմաթիվ ռմբակոծումների, հարձակումներ են տեղի ունեցել կրթական կենտրոնների վրա, որոնց ընթացքում սպանվել են բազմաթիվ ուսանողներ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է ուսանողների սպանդի և հրթիռային հարձակումներից մեկի կազմակերպման մասին:

Հակառակ աֆղանական խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում էին Դոհայում, իրավիճակը չի հանդարտվել: Բանակցությունները, որոնք որոշակի առաջընթաց են գրանցել նախնական հարցերի շուրջ, այժմ դադարեցվել են մինչև հունվար: Երկու կողմերը դեռ պետք է քննարկեն հրադադարի ռեժիմը, կամ իշխանության բաժանման պայմանավորվածություն ձեռք բերեն:

Նախորդ ամիս Միացյալ Նահանգները հայտարարել էր Աֆղանստանից 2000 զինվորի դուրս բերման մասին, որը շատ վերլուծաբանների մոտ առաջացրել է «Թալիբանի» և այլ զինված խմբավորումների վերածննդի մտավախություն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը