Գերիների հարցում Հայաստանի հանցավոր և դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը
Գերիների հարցում Հայաստանի հանցավոր և դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը
• Հայաստան վերադարձված 44 գերիներից 30-ը զինծառայող են, մյուս 14-ը՝ քաղաքացիական անձ։ Ադրբեջանին վերադարձվել են 10 գերի և 2՝ մարդասպան դիվերսանտ։
• Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել բոլոր գերիներին, իսկ Ադրբեջանը՝ միայն նրանց, որոնց մասին տեղեկությունները համարվել են պաշտոնապես հաստատված։ Հայկական կողմից ներկայացվել է գերիների ավելի մեծ ցանկ, որը չի հաստատվել ադրբեջանցիների կողմից և այդ մարդկանց չեն փոխանցել հայերին։ Ադրբեջանում շարունակում են գերեվարված մնալ մեր 100-ից ավել, եթե ոչ 100-ավոր տղաներ։ Ըստ պաշտոնական տվյալների ադրբեջանցիների գերեվարել են 10 նոր զինվորների Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ, որոնք այս գործընթացի արդյունքում չեն վերադարձվել Հայաստան։
• Գերիների հայտնաբերման, Ադրբեջանում նրանց նկատմամբ տարրական վերաբերմունքի ապահովման գործում էական և նշանակալի ջանքեր են գործադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և մի շարք իրավապաշտպաններ։ Գերիների փոխանակման գործընթացն անձամբ կազմակերպել է Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ Մուրադով։ Հայաստանի իշխանությունների դերակատարությունն այս հարցում միայն այն է, որ իրենց աններելի սխալների հետևանքով այդ մարդիկ հայտնվել են գերության մեջ։
• Հայկական կողմը, որպես գերի, Ադրբեջանին է հանձնել նաև հայերի (այդ թվում անչափահաս երեխայի) սպանած երկու մարդասպաններին, որոնք դատարանի որոշմամբ դատապարտված են եղել ազատազրկման։ Սա վատ բանակցության և դիվանագիտության իսպառ բացակայության հետևանք է։
Գերիների հարցում Հայաստանի հանցավոր և դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը