Աշխարհ

15.12.2020 12:35


Թուքիայի ընդդիմությունը կոչ Է արել ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները

Թուքիայի ընդդիմությունը կոչ Է արել ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ Է անում հնարավորինս շուտ ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնց ձերքբերման պատճառով նախօրյակին Վաշինգոնը պատժամիջոցներ Է սահմանել Անկարայի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ս-400-ների ձեռքբերումը, որոնք դարձան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ, Թուրքիայի սուվերեն որոշումն Է, այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը,-դեկտեմբերի 15-ին Twitter-ի իր Էջում գրել Է ԺՀԿ-ի պատգամավոր Ունալ Չևիքյոզը:-Այն, ինչ որ պետք Է այժմ անել, հնարավորինս արագ այդ համակարգերն օգտագործելն Է, որոնցում 2,5 միլիարդ դոլար Է ներդրվել»: ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել են սահմանափակումներ մտցնելու մասին Թուրքիայի Պաշտապանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի և հանրապետության ևս երեք քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարքութ Յիգիթի նկատմամբ՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին»(CAATSA) օրենքի շրջանակում:

Պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները «հստակ նախազգուշացում» են այն մասին, որ ԱՄՆ-ը «լրիվ չափով կկիրառի CAATSA-ն» և «չի հանդուրժի զգալի գործարքները Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական հատվածների հետ»: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես Է եկել ամերիկյան պատժամիջոցների դատապարտմամբ և խոստացել ձեռնարկել պատասխան միջոցներ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև ընդգծել են, որ Անկարան «ձեռնպահ չի մնա այն միջոցների ձեռնարկումից, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել Է, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝Վաշինգտոնի մտադրությունները ռուսական Ս-400-ների ձեռքբերման պատճառով հարգանքի բացակայության դրսևորում Է ՆԱՏՕ-ի գծով կարևոր գործընկերոջ նկատմաբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը