Լրահոս

15.12.2020 11:55


34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

34 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149 120-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Դեկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 626 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3155-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 127 452, փաստացի բուժվողներինը՝ 18 513 (մեկ օրում նվազել է 1082-ով): Մեկ օրում արվել է 1905 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 551 637 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը