Մյասնիկյան պողոտայում Nissan X-Trail-ը բախվել է գովազդային վահանակին, որն ընկել է ավտոմեքենայի վրա. 2 մարդ հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին․ վահանակը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արթուր Հ․-ն (ծնված 1993 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Դ․-ին (ծնված 2000 թ․), ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։