Ռուստամ Մուրադովն անձամբ Հայաստան է տեղափոխել 44, Ադրբեջան՝ 12 մարդ․ ՌԴ ՊՆ
«Էրեբունի» օդանավակայնում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները»,-ասաց Մուրադովը։
Մուրադովը երկու շաբաթ ինտենսիվ բանակցություններ էր վարում Բաքվի և Երևանի հետ գերիների փոխանակման հարցով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նրա խոսքով ՝ արդյունքում իր անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ։
Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

Աղբյուրը՝ Yerevan.Today