Քաղաքական

15.12.2020 09:51


30 զինծառայող և 14 քաղաքացիական անձ. Ադրբեջանից Հայաստան տեղափոխված ընդհանուր 44 հայ գերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին իրենց հարազատները (տեսանյութ, լուսանկար)

30 զինծառայող և 14 քաղաքացիական անձ. Ադրբեջանից Հայաստան տեղափոխված ընդհանուր 44 հայ գերիներին «Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին իրենց հարազատները (տեսանյութ, լուսանկար)

Դեկտեմբերի 14-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մոտ 2 ժամ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը:

Ինչպես հայտնել էինք՝ գերիներին օդանավակայանում դիմավորել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները:

Սոցիալական ցանցերում արդեն իսկ հրապարակվել են տեսանյութեր, որտեղ ընթերցվում են Երևան տեղափոխված հայորդիների անունները, և երևում է, թե ինչպես են նրանց դիմավորում իրենց հարազատները:

Բացի դա, սոցցանցերում շրջանառվում է նաև լուսանկար, որում պատկերված է Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների անվանացանկը: Ըստ լուսապատճենի՝ նշված 45 անձանցից հայկական կողմին չի փոխանցվել միայն Նախիջևանում գտնվող քաղաքացիական անձ Նարեկ Սարդարյանը:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի գրառմամբ՝ Հայաստան են վերադարձվել ընդհանուր 44 գերի, որոնցից «4 զինծառայող, գերեվարված մինչև 27.09.20թ, 1 քաղաքացիական, գերեվարված մինչև 27.09.20թ, 26 զինծառայող, գերեվարված 27.09.20թ-ից հետո, 13 քաղաքացիական, գերեվարված 27.09.20թ-ից հետո»:

131741401_2433532526954316_1209451543861024001_o_1

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը