Կարծիք

15.12.2020 09:32


Այ մանրներ, Պուտինը չի սպասում ձեր շնորհակալությանը, բայց մարդ եղեք, գոնե իմացեք շնորհակալ լինելն ինչ ա

Այ մանրներ, Պուտինը չի սպասում ձեր շնորհակալությանը, բայց մարդ եղեք, գոնե իմացեք շնորհակալ լինելն ինչ ա
Պատերազմի մեկնարկից ամիսուկես և ավարտից 36 օր անց վերջապես հաջողվեց Ադրբեջանում գտնվող հայ գերիներին Հայաստան վերադարձնել։ 44 հոգի․ չգիտեմ՝ ամբողջական ցա՞նկն է, թե՞՝ ոչ։
Անգամ էս հարցում մեր իշխանությունը ցույց տվեց իր անկարող, բայց նաև անշնորհակալ լինելը։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում է, որ գերիները վերադառնում են ռուսական օդանավով։ Հլը լավ մտածի, Նիկոլ, մենակ օդանավն է՞ ռուսական, կարող ա՞ միջնորդությունն էլ ա Ռուսաստանինը։ Ինչի՞ էդ մասին բան չես գրում։
Ռուսաստանի ՕՆ-ն ասում է, որ Ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովը 2 շաբաթ շարունակ բանակցություն է վարել գերիների փախանակման համար։ Էդ երկու շաբաթվա ընթացքում Նիկոլը ստեղ իր քաղաքական կյանքն էր փորձում մի փոքր էլ երկարացնել։
Մի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանի դուռը բռնել են գերիների հարազատները, ոչ մի լուծում չեղավ։ Մենակ գիտեինք, որ գերիներին Ադրբեջանում տանջում են։ Նիկոլը գերիների ծնողներին գործարքներ էր առաջարկում, թե՝ ակցիաներին մի մասնակցեք, ասեք, թող չանեն, որ հանգիստ զբաղվեմ էդ հարցով, բայց չէր կարողանում ոչինչ անել։ Գերիների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանին, նախագահ Արմեն Սարգսյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և միայն այսօր Ռուսաստանը կարողացավ վերադարձնել մեր հայրենակիցներին։ Անմիջապես հետո, երբ լուրն առան, Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը դուրս եկան իրենց բնից ու շտապեցին ստատուսներով լցնել ֆեյսբուքը, փիարվել գերիների վերադարձի ու Ռուսաստանի արած մեծ քայլի վրա։ Բայց ոչ մի շնորհակալական խոսք Ռուսաստանին։
Արայիկ Հարությունյան, դու, որ գրել ես, թե շտապում ես օդանավակայան՝ գերիներին անձամբ դիմավորելու, էդ գերիներն ու հարազատներն անձամբ ուզո՞ւմ են քեզ տեսնել, իսկ կարող ա՞ ուզում են թքել երեսիդ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու հիմա քո անպատկառ վարքի համար։
Փաշինյան Նիկոլ, դու, որ սադրեցիր պատերազմ, տարար պարտության, հողերը հանձնեցիր, իսկ բազմաթիվ խոսակցությունների համաձայն՝ ավելի շուտ ծախեցիր, երկիրը լցրեցիր փախստականներով, որբ ու անտեր մարդկանցով, դու երես ունե՞ս գերիների մասին խոսելու։
Որ սահմանին կրակում էին երկու օր առաջ, ասում էիք Ռուսաստան ո՞ւր ես, հասի։ Բա հիմա ինչի՞ մի կես-բերա չեք ասում շնորհակալություն։
Այ մանրներ, Պուտինը չի սպասում ձեր շնորհակալությանը, բայց մարդ եղեք, գոնե իմացեք շնորհակալ լինելն ինչ ա։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը