Ադրբեջանցիները փակել են Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհը
Երեկվանից ադրբեջանցիները կանգնել են Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհի վրա՝ հայտարարելով, որ հրաման ունեն այդտեղ կանգնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։
Նրա խոսքով`տեղում ռուս խաղաղապահներ ու հայ զինվորականներ էլ կան։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այս ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
«Տեղում լարված վիճակ չկա, բախումներ չկան։ Մարդկանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Բոլոր դեպքերում ադրբեջանցիների ներկայությունն անհանգստացնում է ժողովրդին։ Առաջիկա ժամերին սպասում ենք, որ խաղաղապահ ուժերի հրամանատարի կողմից այցելություն ու միջամտություն լինի, և ադրբեջանցիները հետ կքաշվեն, դրանով իսկ հարցը վերջնականապես կլուծվի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` իրենց համար անսպասելի իրավիճակ է ստեղծվել, քանի որ ըստ եռակողմ համաձայնագրի, այդ բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու մասին որևէ խոսք չի եղել։ Եթե նման բան իմանային, գոնե կանայք ու երեխաներ գյուղում չէին լինի։
«Հին Շենում երեք հայ ընտանիք է մնացել, իսկ Մեծ Շենում տեղեկություն չունեմ, գուցե ընտանիքները դուրս են եկել գյուղից։ Երեկ առավոտյան Հին Շենում եղել է մոտ 60 մարդ, իսկ այժմ մնացել են մոտ 15–ը։ Կանայք ու երեխաներ էլ են եղել, նրանք վերջին 3 օրերի ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ լքել են գյուղը։ Բնակիչները նոր էին վերադարձել գյուղ։ Երեկ բանակցություններից հետո մի քանի հայ ընտանիքներ կարողացել են լքել գյուղը»,–ասաց նախարարը։
Նշենք, որ Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: