Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել
Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ ՀաուերըTwitter-ում հայտնել է, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն իր հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել:
«Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները»,-փոխանցում է կանադացի լրագրողը` հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել առ այն, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ու որ թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։
Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ավելի ուշ հերքել էր այդ լուրերը։
Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել
Արցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Twitter-ում հայտնել է, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն իր հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել:
«Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները»,-փոխանցում է կանադացի լրագրողը` հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել առ այն, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ու որ թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։
Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ավելի ուշ հերքել էր այդ լուրերը։
Աղբյուրը՝ tert.am